Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Մասնակցություն ՔԿՌՄ զենքերից պաշտպանությանը ՆԱՏՕ-ի սեմինարին
2016թ-ի ապիլի 03-ից 05-ը Փորձաքննությունների ազգային բյուրոյի պայթյունատեխնիկական և հրդեհատեխնիկական փորձաքննությունների բաժնի փորձագետ Վ.Ֆրանգյանը մասնակցել է ք.Վարշավայում (Լեհաստան) Արտադրական օրգանական քիմիայի ինստիտուտի (IPO) բազայի հիման վրա ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպված ուսումնական ծրագրին, որը նվիրված էր Քիմիական, Կենսաբանական, Ռադիացիոն և Միջուկային պաշտպանությանը (CBRN-Chemical, biological, radiological and nuclear defense): Ծրագրին մասնակցում էին նաև մասնագետներ Հարավ-Արևելյան Եվրոպայից, Հարավային Կովկասից, Մոլդովայից և Ուկրաինայից:
Հատուկ պետք է նշել, որ Քիմիական, Կենսաբանական, Ռադիացիոն և Միջուկային (ՔԿՌՄ) պաշտպանությունը հանդիսանում է պաշտպանական միջոցառումների համալիր, որոնք ձեռնարկվում են ՔԿՌՄ պատերազմի (ներառյալ տեռորիզմը) վտանգի առկայության ժամանակ: Միևնույն ժամանակ ՔԿՌՄ պաշտպանությունը բաղկացած է` պասիվ պաշտպանությունից, ախտոտվածության կանխարգելումից և դրա հետևանքների մեղմացումից:
Ծրագրի նպատակն էր նշված երկրների ներկայացուցիչներին ներկայացնել Քիմիական, Կենսաբանական, Ռադիացիոն և Միջուկային միջադեպերի ժամանակ ստեղծված արտակարգ իրավիճակների արձագանքմանը և պաշտպանությանը, ոլորտում կատարվող աշխատանքների ժամանակակից մեթոդոլոգիաներին և դրանց ընթացքում կիրառվող սարք-սարքավորումներին։ Սեմինարների զեկուցողները կիսեցին իրենց գիտելիքները՝ կանխարգելման հետ կապված նորամուծություններով, մասսայական ոչնչացման զենքի կիրառման հետևանքների վերացման, անվտանգության ապահովման և վերականգման հետ կապված աշխատանքային փորձով։
Տվյալ միջոցառումը շատ կարևոր էր, քանի որ ուղղված էր ՆԱՏՕ-ի անդամ պետությունների և համագործակցող պետությունների հետ համագործակցության խորացմանը և ընդլայնմանը, ինչպես նաև հնարավորություն տալ մասնակիցներին ընդհանուր պատկերացում կազմելու այն բանի մասին, թե ինչ կարող են առաջարկել արդի արդյունաբերությունը ՔԿՌՄ-ի զենքի դեմ պայքարում։
Տեսական սեմինարները ուղեկցվել են այցելություններով Լեհաստանի պետական հրդեհային ծառայություն, Վարշավայի անվտանգության կենտրոն, Վարշավայի հրդեհային և փրկարար ծառայության N 6 ստորաբաժանում և Վարշավայի Շոպենի անվան օդանավակայան: Այցելությունների ընթացքում տեղի են ունեցել գործնական պարապմունքներ, որոնց ընթացքում ցուցադրվել են տվյալ կառույցների հագեցվածությունը սարք- սարքավորումներով, ներկայացվել են դրանց կիրառման շրջանակները և մեթոդները, մասնավորապես օդանավակայաններում ռադիոակտիվ, միջուկային և պայթուցիկ նյութերի հայտնաբերման և դրանց վնասազերծման համար նախատեսված ժամանակակից մեթոդները և սարքավորումները:
Ուսումնական ծրագրի շրջանակներում անցկացվել են սեմինարներ հետևյալ թեմաներով`
- Լեհաստանի Պետական հրդեհային ծառայություն- ներկայացվել են ծառայության կառուցվածքը, նրա և նրա մեջ մտնող ծառայությունների գործունեությունը, ՔԿՌՄ ուժերի և ռեսուրսների տեղաբախշման մեթոդոլոգիան Լեհաստանում, հագեցվածությունը հայտնաբերող, կանխարգելող և հետազոտական սարք-սարքավորումներով(Զեկ.՝ Զդիսլավ Սալամոնովիչ, Մալգորժատա Ցիուկա-Վիտրիլակ):
- Սահմանապահ ծառայությունը Վարշավայի Շոպենի անվան օդանավակայանում – ներկայացվել է ծառայության գործունեությունը, մասնավորապես կապված պայթուցիկ նյութերի և սարքավորումների անօրինական տեղափոխման հետ, բեռների ռադիացիոն հսկողությունը, աշխատանքները վերը նշված նյութերի հայտնաբերման դեպքում, ինչպես նաև հսկողության և հետազոտության համար օգտագործվող սարք-սարքավորումները:
- ՔԿՌՄ նյութերի հայտնաբերման մեթոդները – ներկայացվել են հայտնաբերման մեթոդները և համապատասխան սարք-սարքավորումները:
Ծրագրի ավարտին մասնակից երկրների ներկայացուցիչները մեծ գոհունակություն հայտնեցին կազմակերպիչներին կազմակերպված միջոցառման համար, որը շատ կարևոր էր մասնագիտական և մեթոդական վերապատարստման առումով, իսկ կազմակերպող կողմը հույս հայտնեց, որ նման միջոցառումները կունենան շարունակական բնույթ՝ ընդգրկելով ավելի ընդլայնված ոլորտներ:
Ամփոփելով նշենք, որ տվյալ հանդիպումը նաև հնարավորություն տվեց անմիջական կապեր հաստատել վերը նշված համանման մասնակից կառույցների հետ։
28 Դեկտեմբեր 2016